Ջոն Բրեննանը՝ որպես ԿՀՎ-ի տնօրեն, երդվել է՝ ձեռքը դնելով ԱՄՆ-ի Սահմանադրության 1787-ի սևագիր բնօրինակի վրա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Արարողությունից առաջ Բրեննանը նախագահին ասել է, որ Ազգային արխիվին խնդրել է իրեն տրամադրել բնօրինակը, որպեսզի կարողանա երդում տալով՝ ցույց տալ իր հավատարմությունը օրենքի հանդեպ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
Բրեննանի երդմնակալության արարողությանը մասնակցել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան՝ մամուլի համար փակ ձևաչափով: Բրեննանի թեկնածությունը նախօրեին հաստատել է ԱՄՆ Կոնգրեսի սենատը:
Ջոն Բրեննանը հակաահաբեկչության ոլորտի ամենափորձառու մարդկանցից է երկրում: 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո նա գլխավորել է Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնը: Արաբերենի և արաբական աշխարհի գերազանց իմացությունը ևս նրա կարևոր առավելություններից են: