Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը կարիերան կշարունակի «Պորտու»-ում:
«Արքայական» ակումբում անցկացրած 25 տարիների ընթացքում Կասիլյասը 5 անգամ հռչակվել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել Իսպանիայի Արքայական գավաթը, չորս անգամ Իսպանիայի Սուպերգավաթը: Չեմպիոնների լիգան Իկերը հաղթել է 3 անգամ, երկու անգամ գլխավերևում է պահել ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթը, մեկ անգամ դարձել Միջմայրցամաքային գավաթի հաղթող և մեկ անգամ էլ հռչակվել Աշխարհի ակումբային չեմպիոն:









































