Այսօր Գյումրու Վարդանանց կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ երկար սպասված Վերջին զանգի տոնական համերգը, որի համար տրամադրվել էր համայնքային բյուջեից, ըստ նախահաշվի ութ միլիոն դրամ:
Տոնական համերգին ելույթ ունեցան ինչպես տեղի երգիչ երգչուհիները, այնպես էլ հատուկայս առիթով հրավիրված «Ռեինկարնացիա» խումբը: Համերգային իր մշակումներով ներկայացավ գյումրեցիներին նաև դիջեյ Սերժոն:
















































