Անկախ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արդյունքներից Իրանը չպետք է դադարեցնի դիմակայել ԱՄՆ-ին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիին:
Իրանցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Խամենեին ԱՄՆ-ին անվանել է «գերազանց օրինակ մեծամտության համար» և հավելել, որ Թեհրանի ժողովուրդը պետք է «պատրաստ լինի դիմակայելու մեծամիտ ուժերին»:











































