Հունաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգոս Ստատակիսը հայտարարել է այն մասին, որ կապիտալի շարժի սահմանափակումները երկրում կգործեն լավագույն դեպքում ևս 2 ամիս, հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքերով` բանկերն իրենց դռները կբացեն հաճախորդների առջև հաջորդ շաբաթ, եթե հանգստյան օրերին Հունաստանը հասնի համաձայնության վարկատուների եռյակի կողմից ֆինանսական օգնության հատկացման հարցում: Չնայած համաձայնությանը, դրամի կանխիկացման և կապիտալի դուրս բերման սահմանափակումները կմնան ուժի մեջ:









































