«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հուսով է, որ մանկունիանցիների դարպասապահ Դավիդ դե Խեան թիմին վերջնագիր չի ներկայացնի և «իրեն պրոֆեսիոնալի նման կպահի»` չնայած «Ռեալ» տեղափոխվելու ցանկությանը:
Հոլանդացի մասնագետին հարցրել` են չի՞ վախենում արդյոք, որ իսպանացին վերջնագիր կներկայացնի թիմին այնպես, ինչպես դա արել է «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը:
«Կարծում եմ` Դե Խեան պրոֆեսիոնալ է: Մինչ այս նա գործի հանդեպ ֆանտաստիկ վերաբերմունք է ցուցաբերել: Վստահ եմ, որ ոչ միայն Դե Խեան, այլև իմ թիմի բոլոր ֆուտբոլիստներն իսկական պրոֆեսիոնալներ են:
Իհարկե, ամառը շատ բարդ շրջան է մարզիչների համար, բայց ես չեմ կարող բողոքել իմ խաղացողներից»,- վան Գալի խոսքերը մեջբերում է The Mirror-ը:
Նշենք, որ դարպասապահը չի պատրաստվում դադարեցնել «Ռեալ»-ի հետ բանակցությունները, քանի դեռ թիմը պաշտոնապես չի բաժանվել հիմնական դարպասապահ Իկեր Կասիլյասից:







































