Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ամերիկուհի Սերենա Ուիլյամսը հաղթել է «Ուիմբլդոն-2015»-ի կանանց մենապայքարում: Սերենան մեկնաբանել է իր հերթական հաղթանակը:
«Չեմ հավատում, որ նորից հաղթել եմ «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարում: Լսում էի` ինչպես է հանդիսատեսը շնորհակալություն հայտնում ինձ: Ես ձեզ ավելի շատ եմ սիրում:
Գարբինին (խմբ.- եզրափակչում Սերենայի հակառակորդը) կարող եմ ասել, որ պետք չէ հուսահատվել: Շատ շուտով դու այդ տիտղոսը կպահես քո ձեռքում: Հատավա ինձ: Դու մեծ չեմպիոն ես»,- իր թվիթերյան էջում գրել է Սերենան: