Friday, 05 06 2026
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

Մոզամբիկն ու Գվատեմալան տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ Հայաստանից առաջ են

Համաշխարհային տնտեսական ֆորումը օրերս հրապարակել էր «Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաներ 2010-2011» զեկույցը, որտեղ ցանցային պատրաստվածության ցուցիչով Հայաստանը 138 երկրների շարքում 109-րդ տեղում էր` նախորդ տարվա համեմատ 8 տեղով հետ ընկնելով: ԱՊՀ երկրներից ՀՀ-ից հետ են միայն Տաջիկստանը (112-րդ տեղ) և Ղրղզստանը (116-րդ տեղ): Ադրբեջանը 70-րդ տեղում է, Թուրքիան` 71-րդ, Վրաստանը` 98-րդ, իսկ Իրանը` 101-րդ: Հայաստանից առաջ են նաև Պակիստանը (88), Գվատեմալան (94), Զամբիան (102), Հոնդուրասը (103) Նիգերիան (104), Մոզամբիկը (106), Ուգանդան (107), Էկվադորը (108):

Անդրադառնալով այս զեկույցին` «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը այսօր ասաց, թե ինքը չի կարծում, որ ցանցային պատրաստվածությամբ Հայաստանը այսքան հետ է: «Իմ խորին համոզմամբ, Հայաստանի իրական տեղը 70-ից 80-րդ տեղերում է: Բայց սա չի նշանակում, թե օբյեկտիվ հետազոտություն չի արվում, որովհետև բավական մեծ հեղինակություն ունեցող փորձագետներ են պատրաստում այդ զեկույցը: Այստեղ ներգրավված են և՛ անհատները, և՛ մասնավոր հատվածը, և՛ կառավարությունը` հարցադրումների պատասխանների առումով: Նման պատկերը, կարծում եմ, արդյունք է նրա, որ մեզ մոտ տիրում է համընդհանուր նիհիլիզմ: Կառավարությունը էլեկտրոնային կառավարման առումով բավական հետաքրքիր ծրագրեր է իրականացրել: Բայց դրանք մասնավորի և անհատների կողմից չեն օգտագործվում, որովհետև հասարակության մեջ վստահություն չկա»,- ասաց Հ. Մուսայելյանը:

Նրա խոսքով այս զեկույցը պատրաստելիս մասնավոր ընկերություններին և անհատներին հարցումներ են արվում երկրում ընդհանուր տնտեսական վիճակի, մրցակցության մասին և այլն: «Պարզ է, թե ինչ պատասխաններ են հիմնականում հնչելու: Օրինակ՝ Հայաստանը աշխարհի 10 երկրներից մեկն էր, որ նախորդ տարի կիրառեց 4G տեխնոլոգիան: Սինոփսիսում այսօր կիրառվում են ամենաարդիական ավտոմատ նախագծման տեխնոլոգիաները: Կարծում եք՝ այդ զեկույցում սրանք հաշվի առնվա՞ծ են: Ո՛չ, հաշվի առնված չեն, ուղղակի հարցերի բնույթն է ուրիշ»,- ասաց Հ. Մուսայելյանը:

«Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանի ՏՏ ոլորտի տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը հարցերին օբյեկտիվորեն կպատասխանի՞` կառավարությանը քննադատելով: Ո՛չ, իհարկե, իսկ ՀՀ-ում այդ խնդիրը չկա: Չեմ կարծում, թե Հայաստանը այսօր Մոզամբիկի չափ զարգացածություն ունի ցանցային պատրաստվածությամբ»,- հավելեց «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում