Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Էլ Բաբ քաղաքում գտնվող ԴԱԻՇ-ի զինյալների բազային, որը գտնվում է Հալեպից 60 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք:
Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով` զոհվել է առնվազն 28 մարդ, վիրավորվել են տասնյակ անձինք: Զոհերի ու տուժածների թվում կան խաղաղ քաղաքացիներ: Էլ-Բաբը գտնվում է Թուրքիայի սահմանի մոտ, այստեղ գտնվում է ԴԱԻՇ-ի կողմից պատերազմող վարձկանների խոշոր ճամբարը:










































