Womanclub.in.ua-ի փոխանցմամբ` ամառային շոգ ամիսները հիվանդությունների մակարդակով ոչնչով չեն զիջում ձմեռային ամիսներին: Պարզապես ամռանն այդքան էլ լուրջ չենք վերաբերվում մրսածությանը, ինչի համար էլ չենք շտապում դեղատուն կամ բժշկի մոտ:
Եվ այնուամենայնիվ, մրսածությունը մնում է մրսածություն` իր բոլոր հետևանքներով: Ամռանը մրսածությունը գրանցվում է տարբեր պատճառներով. օրինակ՝ մենք տաքանում ենք արևի տակ և ապա նետվում ենք սառը ջրով լողավազանը կամ էլ պառկում ենք օդորակիչի տակ` այն միացնելով իր ողջ հզորությամբ:
Նման կանոնավոր մինի-սթրեսները թուլացնում են մեր դիմադրողականությունը և օրգանիզմը տարատեսակ արտաքին սպառնալիքների հանդեպ դառնում է ավելի ընկալունակ: Պետք չէ չարաշահել օդորակման ու օդափոխման սարքերը, թեպետ մեզանից շատերն ամռանն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց դրանց: Նույնը վերաբերում է նաև պաղպաղակին ու սառույցով ըմպելիքներին:
Թվում է, թե զովանալու համար պետք է ըմպել սառույցով ըմպելիք, և ծարավը կհագենա, սակայն այդ տպավորությունը խաբուսիկ է: Դրանք զովացնում են միայն մի քանի րոպե, իսկ հետո ամեն ինչ ընկնում է իր տեղը: Փոխարենը սառցե շոկ է ապրում մեր կոկորդը:
Ակտիվ տեղաշարժերը նույնպես ունեն իրենց դերը, քանի որ մանրէներն ու վիրուսները մեզ ուղեկցում են ամենուրեք, անգամ ճամփորդությունների ժամանակ: Հյուրանոցներում գտնվում են շատ անձինք, որոնք իրենց հետ բերում են «իրենց» միկրոօրգանիզմները: Անհրաժեշտ է պահպանել հիգիենայի տարրական կանոնները:









































