Ինչպես արդեն հայտնել ենք, «Փյունիկ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում «Մոլդե»-ի դեմ խաղին նախապատրաստվում է Ստամբուլում:
Ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է մարզումների լուսանկարները:
Հավելենք, որ վաղը` հուլիսի 12-ին Հայաստանի չեմպիոնները կմեկնեն Նորվեգիա, որտեղ հուլիսի 14-ին կանցկացնեն «Մոլդե»-ի դեմ առաջին հանդիպումը: Իսկ մեկ շաբաթ անց Երևանում կկայանա թիմերի պատասխան խաղը:

















































































