Ուրբաթ երեկոյան Աթենքի կենտրոնում տեղի է ունեցել ցույց, որի մոտ 8000 մասնակիցներ պահանջել են հրաժարվել ԵՄ-ի հետ համաձայնագրից։ Կազմակերպիչներն էին «Համահունական մարտական ճակատ» ձախ արհմիությունը և Հունաստանի Կոմկուսը։
Նրանք իրենց կողմնակիցներին հրավիրել էին քաղաքի կենտրոն՝ երկրի խորհրդարանի մոտ՝ պահանջելու վարչապետ Ալեքսիս Ցիպրասից հարգել իրենց ձայները, որոնք հուլիսի 5-ին կայացած հանրաքվեի ժամանակ դեմ են եղել վարկատուների հետ համաձայնագրին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Ցուցարարները երթով անցել են Սինտագմա և Օմոնիա հրապարակների միջև՝ վանկարկելով հետևյալ կարգախոսները. «Ոչ մի այլ հուշագիր», «Հունաստանը գաղութ չէ», «Ճգնաժամի համար պետք է վճարի պլուտոկրատիան»։
Ցուցարարները հույս ունեն ճնշում գործադրել կառավարության վրա, որը հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը վարկատուներին է ուղղել առաջարկների նոր փաթեթ։










































