Օդեսայի նոր մաքսային տերմինալում աշխատանքի կընդունվեն մոդելի արտաքին ունեցող երիտասարդներ: Այս մասին հայտարարել է Օդեսայի մարզպետ Միխեիլ Սաակաշվիլին՝ գրում է ՈՒՆԻԱՆ-ը:
«Հեռացվում են բոլոր իրավապահները, կառուցվում է ամբողջությամբ նոր տերմինալ, որտեղ կնստեն նույնիսկ ոչ մաքսայինները. մենք կհավաքենք մոդելային արտաքինով երիտասարդների»,- ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ մաքսային ծառայությունը փոփոխելու համար գործի կդրվեն նոր մոտեցումներ, քանի որ ներկա տեսքով այն չի կարող գործել:









































