Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսին՝ արքայազն Ֆիլիպը հայտնվել է սկանդալի կենտրոնում, լուսանկարչի հետ վիճելու ժամանակ հայտնվելով հեռուստախցիկների առջև, հայտնում է Reuters-ը:
Էդինբուրգյան 94-ամյա դուքսը կորցրել է ինքնատիրապետումը Բրիտանիայի ճակատամարտի 75-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ: «Պարզապես արա այս գրողի տարած նկարը»,- դիմել է Ֆիլիպը լուսանկարչին:
Եղիսաբեթ II թագուհու ամուսինը մեկ անգամ չէ, որ իր արտահայտությունների համար հայտնվել է ուշադրության կենտրոնում: Չինաստանում բրիտանացի ուսանողներին նա հայտարարել է, որ այնտեղ մնալով երկար ժամանակ, նրանք վտանգի են ենթարկվում ստանալու աչքերի նեղ կտրվածք: Իսկ Ավստրալիայի աբորիգեններին հարցրել է, թե մինչև հիմա նիզակներ նետու՞մ են միմյանց վրա:








































