Հունիսի վերջին Անջելինա Ջոլին դստեր` Շայլոյի հետ այցելել է Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների ճամբար: Դերասանուհին հանդիպել է մի ընտանիքի, որի հետ ծանոթացել է մեկ տարի առաջ, գրում է 7days.ru-ն:
«Երբ ես առաջին անգամ տեսա Հալոյին, նա և իր ընտանիքի անդամները նոր էին որպես փախստականներ Թուրքիա եկել: Մեկ տարի անց ես որոշեցի այցելել նրանց իմ դստեր` Շայլոյի հետ»,- ասել է Ջոլին:
Հուզիչ տեսահոլովակը, որը դերասանուհու երկրպագուներին արցունքների է հասցրել, օրերս է հայտնվել համացանցում: Տեսագրությունում Անջելինայի և Շայլոյի հանդիպումն է փախստականների հետ, ինչպես նաև ցույց են տրված ճամբարում նրանց կյանքի պայմանները: Տեսահոլովակում դերասանուհին պատմում է սիրիացիների կյանքի մասին և հարցարզույց վերցնում տեղի բնակիչներից: Ժապավենում պարբերաբար հայտնվում է Շայլոն, ով մեծ հետաքրքրությամբ հետևում է իրադարձություններին և շփվում իր հասակակիցների հետ:
https://youtu.be/ZBCCa8ghrE8










































