СarsСoops-ի փոխանցմամբ՝ գերմանական Volkswagen ընկերությունը ներկայացրել է Golf հետչբեկի մրցարշավային տարբերակը՝ Touringcar Racer International Series-ի մրցույթներին մասնակցելու համար։ Ավտոմեքենան ավստրիական Շպիլբերգ քաղաքի փողոցներում կհայտնվի հանգստյան օրերին։
Ավտոմեքենան ունի 4 մխոցով և 2 աշխատանքային լիտր ծավալով, բենզինով գործող շարժիչ, որի հզորությունը կազմում է 330 ձիաուժ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Volkswgen Golf-ի նոր սերունդը ստանալու է սպորտային երեք տարբերակ։














































