Լեհաստանը կարող է ճգնաժամային շրջաններից 2000 փախստականի ընդունել ու տեղավորել: Այս մասին հայտնում է Լեհական տպագրության գործակալությանը՝ հղում անելով Լեհաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Պետր Ստախանչիկի հայտարարությանը:
«Լեհաստանը պատրաստ կլինի ընդունել 2000 մարդու փախստականների վերաբնակեցման ԵՄ ծրագրերի շրջանակներում»,- ասել է Ստախանչիկը:
Նա նշել է, որ Վարշավան 1000 տեղ է առաջարկել փախստականների համար, որոնք ԵՄ սահմաններից դուրս են, ու ևս 1000 տեղ ներգաղթյալների համար, որոնք Միջերկրական ծովով ժամանել են Իտալիա և Հունաստան:
Հունիսի 25-ին ԵՄ գագաթնաժողովի ժամանակ ԵՄ անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են ընդունել արդեն իսկ Հունաստան և Իտալիա ժամանած 40.000 փախստականի, նաև ապաստան փնտրող 20.000 մարդու երրորդ երկրներից:






































