Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Երևանի Ներքին Չարբախ և Հաղթանակ թաղամասերն ապահովվել են բուժկետերով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոստման համաձայն՝ մայրաքաղաքի Ներքին Չարբախ և Հաղթանակ թաղամասերում բնակիչների առաջնային բուժօգնությունն ապահովելու նպատակով ստեղծվել են բուժկետեր: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ՓԲԸ պոլիկլինիկա Ներքին Չարբախում և «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ Հաղթանակ թաղամասում բացված մասնաճյուղերի պայմաններին աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: 6000 բնակչություն ունեցող Ներքին Չարբախում և շուրջ 10000 բնակչություն ունեցող Հաղթանակ թաղամասում բուժկետերի բացումը սպասված ծրագիր էր:

«Նախընտրական հանդիպումների ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին բնակիչները ներկայացնում էին նաև հրատապ լուծում ենթադրող խնդիրներ, որոնք բոլոր վարչական շրջաններում գույքագրվել են ու հետզհետե լուծումներ են ստանում: Այդ համատեքստում են նաև այս երկու բուժկետերի ստեղծումը: Երևանում կան վարչական շրջաններ, որոնք ունեն ծայրամասային թաղամասեր և մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում դրանց նկատմամբ ևս հետևողական ուշադրություն է ցուցաբերվում: Առողջապահությունը մեր ամենակարևոր օղակներից մեկն է, և մենք արդեն գրեթե բոլոր վարչական շրջանների ծայրամասային թաղամասերում ունենք բուժկետեր, որոնք տեղում լուծում են մեր բնակչության համար առաջին անհրաժեշտության առողջապահական խնդիրը»,- նշել է Դավիթ Օհանյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալը շրջել է բուժկետերում, զրուցել բնակիչների ու աշխատակիցների հետ: Իրենց շնորհակալությունը փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ բնակիչներին տրված խոստումը կատարելու և առաջարկը ծրագրի վերածելու համար, բնակիչներն ընդգծել են, որ այն իսկապես անհրաժեշտություն էր: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն իր հերթին վստահեցրել է, որ նմանատիպ ծրագրերը լինելու են շարունակական և որ բուժկետերի ստեղծումից հետո աշխատանքներ կտարվեն նաև բուժ ծառայությունների մատուցումն ավելի ընդգրկուն դարձնել ուղղությամբ:

Հաղթանակ թաղամաս այցի շրջանակում Երևանի քաղաքապետի տեղակալը ծանոթացել է նաև վերջերս բացված բռնցքամարտի մարզադահլիճի պայմաններին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ բացված ու անվճար գործող մարզադահլիճում այսօր մարզվում է շուրջ 100 երեխա:

«Նախընտրական հանդիպման ժամանակ, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ մենք եկանք Հաղթանակ թաղամաս, բնակիչները երեք հարց բարձրացրեցին՝ նախկինում տրամադրված տնամերձ հողամասերի իրավական խնդրի լուծման, բնակիչների համար բուժկետ, նաև սպորտային օջախ ստեղծելու հետ կապված: Այսօր կարող ենք արձանագրել, որ նշված բոլոր խնդիրներն ամբողջությամբ լուծված են: Մասնավոր հատվածի մասնակցությամբ բացված բռնցքամարտի դահլիճում ստեղծել ենք բոլոր պայմանները, նաև տրամադրել ենք մարզիչներ, որոնք աշխատում են երեխաների հետ»,- նշել է Դավիթ Օհանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում