Երեկ երեկոյան Փարիզի Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակում տեղի է ունեցել վերջին ցուցադրությունը՝ Valentino-ի մասնակցությամբ։
Որքան էլ տարօրինակ հնչի, շոուն անցել է ոչ թե Փարիզում, որտեղ ծավալվել են վերջին օրերի նորաձևության հիմնական իրադարձությունները, այլ Հռոմում։ Այս մասին հայտնում է Spletnik-ը։
Նման որոշում է ընդունել Valentino նորաձևության տունը, որի պատմությունը, ինչպես հայտնի է, սկիզբ է առնում հենց Իտալիայում։
Ինչ վերաբերում է նոր հավաքածուին, գուներանգը տատանվում է սևի, ոսկեգույնի, կարմիրի և մուգ կապույտի մեջ։









































































