Թուրինի «Յուվենտուս»-ն ուսումնասիրում է Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը: Այդ մասին հայտնում է Goal. com-ը:
Թուրինցիները կփորձեն իրականացնել տրանսֆերային գործարքն այն դեպքում, եթե Պոլ Պոգբան կամ Արտուրո Վիդալը հեռանան ակումբից: Այնուամենայնիվ, թուրինցիների համար Օզիլի տրանսֆերի ձեռքբերումն առաջնային չէ, քանի որ ակումբը հետաքրքրված է նաև Իսկոյի և Օսկարի ծառայություններով:
Անգլիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Օզիլը 22 հանդիպում է անցկացրել, 4 գոլ է խփել և գոլային 6 փոխանցում կատարել:








































