Սթիվեն Ջերարդի փոխարեն «Լիվերպուլ»-ի ավագի պարտականությունները ստանձնել է Ջորդան Հենդերսոնը: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
Նախորդ մրցաշրջանում 25-ամյա անգլիացին թիմի փոխավագն էր և փոխարինում էր Ջերարդին, երբ վերջինս բաց էր թողնում խաղը կամ մնում պահեստայինների նստարանին:
Հիշեցնենք` Հենդերսոնը «Սանդերլենդ»-ից «Լիվերպուլ» է տեղափոխվել 2011 թվականին: Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը 18 մլն ֆունտ ստերլինգ է կազմել:







































