Թաիլանդի հնագույն համալսարաններից մեկը՝ Բանգկոգի արվեստի համալսարանը, անցած շաբաթ իր հավաքածուից մակուլատուրա է հանձնել 3 տոննա հազվագյուտ գիրք։ Պահեստապետը այնուհետև դեն է նետել գրքերը, քանի որ դրանք թրջվել էին անձրևի տակ։
Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, դեպքի մասին հայտնի է դարձել միայն այսօր։ Գրադարանի աշխատակիցները կանչել են մակուլատուրա հավաքողին և պատվիրել տանել գրքերի ու ամսագրերի պահոցը, որի կողքին եղել է հազվագյուտ հրատարակություններով գրապահոցը։
Արդյունքում նա տարել է նաև հազվագուտ գրքերը։ Գրադարանավարները չեն ստուգել դուրս բերված նյութերը, քանի որ նրանց մոտ ընդմիջում է սկսվել։








































