«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարող է «Բավարիա» տեղափոխվել: Այդ մասին հայտնում է Goal-ը:
Տեղեկությունների համաձայն` «Օլդ Թրաֆորդ»-ում անցկացրած ոչ այնքան հաջող մրցաշրջանից հետո և թիմի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի հետ բարդ հարաբերություններ ունենալու պատճառով արգենտինացին որոշել է լքել Պրեմիեր Լիգան:
Դի Մարիան մոտ էր ՊՍԺ տեղափոխությանը, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է աշխատել «Բավարիա»-ի մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ:
Նշվում է, որ տրանսֆերային գործարքն իրականացնելու հարցում կարող է արգելք հանդիսանալ միայն գումարը, որ «կարմիր սատանաներ»-ը պահանջում են Դի Մարիայի տրանսֆերի դիմաց: «Բավարիա»-ն պատրաստ է 50 մլն ֆունտ վճարել, մինչդեռ «Յունայթեդ»-ը 60 մլն է պահանջում:








































