Տհաճ ընկերակցությունը վատ է անդրադառնում մեր ուղեղի վրա՝ հայտարարել են Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները։ Այս մասին հայտնում է Direct-Press-ը։
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ երբ մարդը տեսնում է իրեն տհաճ մարդկանց, նրա ուղեղում տեղի է ունենում արգելակում։ Մասնավորապես, դանդաղում է ուղեղի այն հատվածի աշխատանքը, որը պատասխանատու է շարժման համար։
Այդ բացահայտումը լրացնում է նախկին հետազոտությունների արդյունքները, որոնց ընթացքում ապացուցվել է, որ մարդը հակված է կարեկցելու մարդկանց, ովքեր արտաքնապես նման են իրենց։ Այսպիսով՝ սոցիալական գործոնները և միջանձնային հարաբերություններն ազդում են այն բանի վրա, թե ինչպես է մեր ուղեղը մշակում տեսողական ինֆորմացիա։











































