Wednesday, 17 06 2026
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

Հասմիկ Պողոսյանի երկար պաշտոնավարման գաղտնիքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հասմիկ Պողոսյանը արդեն 9 տարի է, ինչ զբաղեցնում է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը: Ներկայիս Կառավարության կազմում նա ամենաերկար պաշտոնավարած անձն է:

Հիշեցնենք, որ այս նախարարության առաջնային գործառույթը մշակույթի ոլորտում Կառավարության քաղաքականության իրագործումն է: Սակայն այսօր հնարավոր չէ Հայաստանում գտնել մեկին, ով կկարողանա ասել, թե ՀՀ Կառավարությունը մշակույթի ոլորտում ինչ քաղաքականություն է իրականացնում:

Ավելին՝ նույնիսկ, եթե մի պահ պատկերացնենք, որ մշակույթի նախարարության փոխարեն, օրինակ, Կառավարությանն առընթեր ինչ-որ վարչություն է գործում, դժվար թե դրանից ինչ-որ բան կփոխվի մշակութային, առավել ևս շարքային քաղաքացիների կյանքում: Նախարարի պորտֆելը քաղաքական պաշտոն է, բայց Հայաստանի նախարարական պաշտոններից շատերը դադարել են այդպիսին լինել, քանի որ նախարարները երբևէ քաղաքական գործիչ չեն եղել և ոչ էլ այդպիսին դարձել են:

Այս անհամապատասխանության պատճառով էլ Հայաստանի կառավարման համակարգում անընդհատ մուտացիաներ են տեղի ունենում: Իհարկե, կարող է հարց ծագել, թե որն է Հասմիկ Պողոսյանի երկար պաշտոնավարման գաղտնիքը: Պարզապես նա շատ լավ գիտի՝ ում հետ մտերմություն անել: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ Հասմիկ Պողոսյանը մտերիմ հարաբերությունների մեջ էր Բելա Քոչարյանի հետ, և այդ գործոնի շնորհիվ 2006-ին նշանակվեց նախարար: Իսկ հետագայում, երբ 2007-ի ապրիլին Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ վարչապետ, Պողոսյանը շատ արագ հասցրեց մտերմանալ Ռիտա Սարգսյանի հետ: Ասել է թե՝ նախարարը նախագահների տիկնանց մշակութային գծով ընկերուհին է և հաջողացնում է ճիշտ ժամանակին նրանց հետ համերգ ու թատրոն գնալ: Իսկ մշակութային քաղաքականություն մշակելն ու իրացնելը երկրորդական հարց է»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում