Աշխարհի բնակչության 71%-ն ապրում են օրական 10 դոլարից ավելի քիչ գումարով, այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի հետազոտությունում և եկամուտների ուսումնասիրության Լյուքսեմբուրգյան կենտրոնում, հրատարակված Pew գիտահետազոտական կենտրոնի կողմից, հայտնում է Business Insider-ը:
Հետազոտությունների համաձայն՝ այս աշխարհում աղքատության մեջ են ապրում նրանք, ովքեր հնարավորություն չունեն իրենց վրա ծախսելու օրական 2 դոլարից ավել գումար: Եկամուտների ցածր մակարդակ ունեցող մարդիկ ապրում են օրական 2-10 դոլար գումարով: Իսկ միջին մակարդակի եկամուտ ունեցողները` օրական 10-20 դոլարով:
Միջինից բարձր եկամուտներ ունեցողները նրանք են, ովքեր կարողանում են սեփական կարիքների վրա ծախսել օրական 20-50 դոլար: Այդպիսի մարդկանց շարքում են նրանք, ովքեր օրական վաստակում են 50 դոլարից ավելի գումար:










































