Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպմանը Գյումրիի «Շիրակ»-ը հյուրընկալվել էր Բոսնիա Հերցեգովինայի «Զրինսկի Մոստար»-ին:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է տանտերերի` 2:0 հաշվով հաղթանակով, իսկ երկու հանդիպումների արդյունքում գրանցվել է ոչ-ոքի` 2:2, քանի որ Գյումրիում կայացած առաջին խաղում հայկական ակումբը հաղթել էր 2:0 հաշվով:
Ավելացված 6-րդ րոպեին Ժան-Ժակ Բուգուհիի խփած գոլի շնորհիվ «Շիրակ»-ը պարտվել է 1:2 հաշվով և հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել, որի շրջանակներում գյումրեցիների մցակիցը կլինի Շվեդիայի ԱԻԿ-ը:








































