Չիլիի հավաքականի կիսապաշտպան Չարլզ Արանգիսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում:
The Telegraph-ի փոխանցմամբ` կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ն: Անգլիական ակումբն արդեն 22 մլն եվրո է առաջարկել «Պորտու Ալեգրի»-ին ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Արանգիսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Բայեր»-ը, «Մարսել»-ը: Չիլիացին վառ խաղ է ցուցադրել Ամերիկայի գավաթի 2015 թվականի խաղարկության ժամանակ, ինչով էլ գրավել է եվրոպական ակումբների ուշադրությունը:









































