«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան համաձայնել է տեղափոխվել ՊՍԺ։
Կողմերն արդեն համաձայնության են եկել։ Ըստ պայմանագրի՝ Դի Մարիան դառնալու է փարիզյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։
«Յունայթեդ»-ը, որը Դի Մարիայի տրանսֆերը 1 տարի առաջ «Ռեալ»-ից գնել էր 80 մլն եվրոյով, համաձայնել է նրան բաց թողնել 60 մլն-ով։ Ֆուտբոլիստն այսպես էլ չի կարողացել ամրապնդել տեղը մանչեսթերյան ակումբի մեկնարկային կազմում։
Հավելենք, որ ՊՍԺ-ն ցանկանում էր արգենտինացու տրանսֆերը գնել դեռ նախորդ ամռանը, բայց դա չի կարողացել անել ֆինանսական ֆեյր-փլեյի սահմանափակումների պատճառով։







































