Իտալացի բեյսջամփեր Ուլի Էմանուելեն համացանցում տեսանյութ է հրապարակել, որում նա հատուկ թևավոր կոստյումով անցնում է ժայռի երկու մետրանոց ճեղքի միջով: Այս մասին հայտնում է Russia Today-ը։
Տեսանյութը մեկ շաբաթվա ընթացքում հավաքել է ավելի քան 3 միլիոն դիտում: Էմանուելեն իր վտանգավոր թռիչքը նկարահանել է մի քանի տեսախցիկներից, որոնք ամրակցված են եղել նրա հագուստի վրա:











































