«Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը վստահ է, որ իր թիմակից Լիոնել Մեսսին գերազանցում է Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին:
«Մեսսին շատ ավելի հզոր է, քան Ռոնալդուն: Լիոնելն ազդեցություն է ունենում խաղի ընթացքի վրա, իսկ Քրիշտիանուն` ոչ: Մեսսին կառուցում է խաղն ու փոխանցումներ կատարում: Նա տաղանդավոր է, իսկ պորտուգալացին` աշխատասեր: Մեր թիմում էլ կան աշխատասեր ֆուտբոլիստներ: Ես հարգանքով եմ վերաբերում նրանց: Ռոնալդուն նվիրումով է խաղում, նա լի է պայքարելու ցանկությամբ:
Սակայն իմ կարծիքով` թիմն ավելի կարևոր է, քան առանձին մի ֆուտբոլիստ, մինչդեռ Ռոնալդուի համար կոլեկտիվ աշխատանքը երկրորդ պլան է մղված»,-Bola da Vez-ը մեջբերում է Ալվեսի խոսքերը:








































