Elle.ru-ի փոխանցմամբ՝ Zoo տղամարդկանց հանդեսը հրապարակել է 2015 թ. աշխարհի ամենասեքսուալ կանանց հերթական ցուցակը Hot 101-ը: Այս տարի այն գլխավորում է Ռիտա Օռան: Երգչուհին կարողացել է գերազանցել նախորդ տարվա ցուցակի առաջատար Քեյթ Ափթոնին, որն այս անգամ հայտնվել է երրորդ տեղում, ինչպես նաև բրիտանացի հանրահայտ դերասանուհի Միշել Կիգանին, որն աշխարհի ամենասեքսուալ կանանց ցուցակը գլխավորել է 2013 թվականին:
Երկրորդ տեղը բաժին է ընկել մոդել Ռոուզի Ջոնսին, որը կանոնավորապես հայտնվում է Zoo-ի էջերին: Առաջատար տասնյակում ընդգրկվել են նաև Իրինա Շեյկն ու Ռիհաննան՝ եզրափակելով դրա վերջին տեղերը: Ռիտա Օռան նախորդ տարվա ցուցակում միայն 21-րդն էր:










































