Չեխիայի Պլզեն քաղաքում ոստիկանները ձերբակալել են հեծանվորդին, ում արյան մեջ 5.42 պրոմիլ ալկոհոլ է հայտնաբերվել, հաղորդում է Novinky չեխական պարբերականը:
Ոստիկանները տեսել են, որ հեծանվորդը «անհավասար է շարժվել», իսկ հետո հենց նրանց աչքի առաջ հեծանվից ընկել ճամփեզրի առվակի մեջ և քնել: Երբ ոստիկանները արթնացրել են նրան, նա նորից փորձել է խմել, սակայն թույլ չեն տվել:
Այժմ հարբած հեծանիվ վարելու համար հեծանվորդը կտուգանվի մինչև 50 հազար կրոն (2 հազար դոլար):
Տղամարդու բացատրությունից պարզ է դարձել, որ մեղավորը «դժբախտ սերն է»: Մեկ օր առաջ նրանից հեռացել է սիրած աղջիկը:







































