ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը այսօր հրավիրված ասուլիսում ասաց, որ աշնանային նստաշրջանում կլսվի Հայաստանի հարցը:
Ըստ նրա մոնիտորինգի հանձնաժողովում այս նստաշրջանի ժամանակ ընթացել են Հայաստանի հարցով քննարկումները, որոնց բովանդակությունը Հարութունյանը չբացահայտեց:
Նա մեկնաբանեց,որ այդ քննարկումները գաղտնապահության սկզբունքով են եղել: Դավիթ Հարութունյանը նշեց, որ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը սովորական է ընդունում` նշելով, որ այնտեղ որևէ արտառոց բան չկա` «նրանք ասել են այն, ինչ մշտապես ասում են»:









































