Սեքսոլոգները պարզել են սեռական հարաբերությունների ժամանակ ամերիկացիների ցավային զգացողությունների առանձնահատկությունները, հաղորդում է Gizmodo պորտալը:
Ըստ գիտափորձի` հարցման մասնակիցների մեծամասնությունը` 70 տոկոսը, սեքսի ժամանակ ցավ և անհարմարություն չեն զգում:
Սակայն ցավի թույլ զգացողությունների մասին են հայտնել կանանց 24 տոկոսը, իսկ ուժեղ ցավի մասին` 6 տոկոսը: Պետք է նշել, որ տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը 6 անգամ պակաս է:
Նշվում է, որ մեծամասնությունը ցավ զգում է առավելագույնը 5 րոպե: Հարցման մասնակիցների շատ նվազ տոկոսը ցավ զգում է 24 ժամվա ընթացքում:








































