Ճապոնական ALE սթարթափը հայտարարել է, որ տարբեր համալսարաններից հետազոտողների հետ համագործակցությամբ մշակում է տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա պատվերով կարգավորել երկնաքարային անձրևները: Այս մասին հայտնում է CBS News-ը:
Նախագծի հեղինակները պնդում են, որ գաղտնի քիմիական բաղադրություն են ստեղծել, որը կենտրոնական դեր կխաղա այդ բնական երևույթների նմանակման գործում: Նյութը կփաթեթավորեն մոտ 3 սմ տրամագծով փուչիկների մեջ, որոնք հետո կնետվեն միկրոարբանյակից: Ինչպես իրական երկնաքարերը՝ նմանակումները կբռնկվեն՝ մոտ 8 կմ/վ արագությամբ ընկնելով Երկրի մթնոլորտ:
Մեկ երկնաքարը կարժենա մոտ 8.100 դոլար: ALE-ում նշել են, որ անձրևները բավականաչափ վառ կլինեն, որպեսզի դրանք հնարավոր լինի տեսնել նույնիսկ քաղաքներում՝ պարզ եղանակի դեպքում:







































