NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ինժեներները «տրանսֆորմերների»՝ հատուկ ինքնավար և ինքնահավաքվող մոդուլային ռոբոտների մշակման թույլտվություն են ստացել: Դրանք լուսնագնացներին և տիեզերագնացներին կօգնեն բացահայտել Լուսնի տեսանելի և «մութ» կողմերի գաղտնիքները՝ հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով կազմակերպության մամլո ծառայությանը:
Լուսնային տրանսֆորմերները, որոնց ստեղծման գաղափարը հղացել են Փասադենայում NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի (JPL) ինժեներները, ոչ մարդանման ռոբոտներ են՝ ըստ էության, հսկայական «խելացի» հայելի, որը լույսը Լուսնային մակերևույթի Արևով լուսավորված շրջաններից կվերաուղղորդի մութ խառնարաններ և Լուսնի այն անկյուններ, որտեղ «հավերժական գիշեր» է: JPL-ի ինժեներները հուսով են, որ այդ լույսի ճառագայթները լուսնագնացներին ու տիեզերագնացներին կօգնեն վերալիցքավորել մարտկոցները, տաքանալ և դրա շնորհիվ ավելի շատ աշխատել այդպիսի պայմաններում:
Դա հայելին «տրանսֆորմեր» է, քանի որ այն Լուսին կուղարկվի ծալված վիճակում: Վայրէջքից հետո այն կբացվի և կսկսի աշխատել:









































