Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսիի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը: Այդ մասին հայտնում է ESPN-ը:
Տեղեկությունների համաձայն` Խավիեր Էրնանդեսի` թիմից հեռանալուց հետո «արքայական ակումբ»-ը մտադիր է հզորացնել հարձակման գիծը: Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` 31-ամյա հոլանդացին «Բեշիկտաշ»-ի և «Ֆեներբահչե»-ի ուշադրության կենտրոնում է, սակայն նա չի ցանկանում կարիերարան շարունակել Թուրքիայում:
Անգլիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Վան Պերսին անցկացրել է 27 հանդիպում` դառնալով 10 գոլի հեղինակ:









































