Հիշողության զարգացմանը նպաստում է В4 վիտամինը։ Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Բոստոնի համալսարանի աշխատակիցները: Նրանք ուսումնասիրել են մարդու հիշողության զարգացման և մի շարք ապրանքների կիրառման միջև կախվածությունը:
Պարզվել է, որ ուղեղի գոտիները, որոնք պատասխանատու են հիշողության համար, զգալիորեն ակտիվացնում են իրենց աշխատանքը, եթե մարդը պարբերաբար օգտագործում է В4 վիտամինով հարուստ սննդամթերք: Փորձին մասնակցել է 36-83 տարեկան մոտ 1500 մարդ: В4 վիտամինը ոչ միայն բարելավում է հիշողությունը, այլև վերացական մտածելակերպը:







































