«Ուիմբլդոն»-ի կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլիամսը 3:6, 6:2, 6:3 հաշվով առավելության է հասել բելառուս Վիկտորիա Ազարենկոյի նկատմամբ:
Մրցակցությունը տևել է 2 ժամ 3 րոպե: Եզրափակիչի ուղեգրի համար Սերենա Ուիլիամսը կմրցի ռուսաստանցի Մարիա Շարապովայի հետ:
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են իսպանուհի Գարբին Մուգուրուսան և լեհ Ագնեշկա Ռադվանսկան: Կիսաեզրափակչի հանդիպումները կկայանան հուլիսի 9-ին: