Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունում հունիսի կեսերին արգելել են մաստակի օգտագործումը՝ կապված նրա կրած վնասների հետ, հայտնում է TASS-ը:
Ավելի վաղ «Պոբեդա»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը հայտնել էր, որ ուղևորները կոտրում են նստարանները, մաստակը կպցնում զուգարաններում, և ավելացրել, որ վնասված սարքավորումները կարգի բերելու համար ավիաընկերությունը երբեմն ծախսում է մինչը 100 հազար ռուբլի:
Բացի այդ, ուղևորները գողացել են ինքնաթիռներից 100 հազար դոլարի գույք: Նրանք նույնիսկ գողանում են փրկարար ժիլետները և անվտանգության մասին հրահանգները:
Հիշեցնենք, որ «Պոբեդա» ավիաընկերությունը մտնում է «Աէրոֆլոտի» խմբի մեջ և կատարում դասական ցածրբյուջետային ավիափոխադրումներ:











































