Կատալոնական «Բարսելոնա»-ն դիտարկում է թիմի նորեկ, կիսապաշտպան Արդա Թուրանի տրանսֆերը վարձավճարով տրամադրել թուրքական «Գալաթասարայ»-ում, տեղեկացնում է AS-ը:
Դա կապված է «Բարսելոնա»-ի վրա դրված արգելքից: «Բարսելոնա»-ն կարող է նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ ձեռք բերել, սակայն վերջիններս կարող են մասնակցել թիմի պաշտոնական հանդիպումներին միայն 2016 թվականի հունվարից:
Հիշեցնենք, որ Արդա Թուրանը մինչ Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելը հանդես էր գալիս թուրքական «Գալաթասարայ»-ում:







































