Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Մարկ Ջեյկոբսից հետո, որը պատահաբար իր մերկ լուսանկարը հրապարակել էր Instagram-ում, այժմ նույն կերպ է վարվել երգիչ Ջասթին Բիբերը, որից նման բան չէր ակնկալվում: Ընդգծվում է, որ Բիբերը դա ընդհանրապես պատահաբար չի արել, իսկ լուսանկարը ցայժմ մնում է Instagramում: Լուսանկարում ամբողջովին մերկ Ջասթինն իր զբոսանավի վրա հիանում է բնությամբ:
Նշված լուսանկարն արդեն իսկ ավելի քան 300.000 մեկնաբանություն և 980.000 լայք ունի: Բիբերը ներկայումս շրջում է Ավստրալիայով, և նրանից կարելի է նոր ու հետաքրքիր լուսանկարներ ակնկալել:















































