Segodnya.ua-ի փոխանցմամբ՝ թեյի ծառի յուղի օգնությամբ կարելի է սպիտակեցնել ատամները: Այն ունի հականեխիչ ու հակաբակտերիալ ազդեցություն: Մինչդեռ պերեկիսով կամ սոդայով ատամները սպիտակեցնելը բավական վնասակար է էմալի ու լնդերի համար:
Եթե մարդը խնդիր ունի լնդերի հետ, ապա նրան խորհուրդ է տրվում ատամները սպիտակեցնելու համար օգտագործել թեյի ծառի յուղ: Այն ոչ միայն որևէ վնաս չի պատճառի, այլև օգտակար կլինի բերանի առողջության համար: Նախ անհրաժեշտ է լվանալ ատամները, ապա խոզանակը լվանալուց հետո նրա վրա լցնել երկու կաթիլ յուղ և երկու րոպե մաքրել ատամները:
Որոշ մարդկանց մոտ դա կարող է առաջացնել տհաճ զգացողություններ: Նման դեպքերում խորհուրդ է տրվում յուղը խառնել ատամի մածուկի հետ: Թեև դա փոքր-ինչ կնվազեցնի արդյունքը, սակայն կպաշտպանի բացասական զգացողություններից:









































