Kulturologia.ru-ի փոխանցմամբ՝ Իսպանիայում ամեն տարի անցկացվում են ցլամարտին առնչվող փառատոներ: Դրանցից ամենահանրաճանաչը Պամպլոնայում անցկացվող Սուրբ Ֆերմինի փառատոնն է: Ավելի պակաս հանրաճանաչություն է վայելում Bous a la Mar-ը, ինչը բառացի նշանակում է «Ցլերը ծովում»:
Հուլիսի սկզբին սուր զգացողությունների սիրահարները հավաքվում են Իսպանիայի Ալիկանտե նահանգի Դենիա ծովափնյա քաղաքում՝ իրենց նյարդերը ստուգելու համար: Bous a la Mar-ն աչքի է ընկնում իր մարդասիրական մոտեցմամբ, այստեղ կարիք չկա վիրավորել կամ սպանել ցլին, այստեղ գլխավոր նպատակը նրանց ծովում լողացնելն է:
Ծովափին հավաքվում են հարյուրավոր մասնակիցներ ու հանդիսականներ, որոնք փորձում են ցլին գրգռել և հասցնել ծովի մոտ, ապա այնպես անել, որ նա նետվի ծովը՝ իրենց հետևից: Հաղթող է ճանաչվում նա, ում հետևից ցուլը նետվում է ծովը:








































