Ներակնային հեղուկի ճնշման փոփոխությունը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել տեսողության համար՝ ընդհուպ մինչև աչքի նյարդի վնասում և ամբողջական կուրություն։ Ահա թե ինչու գլաուկոմայով տառապող մարդիկ պետք պարբերաբար վերահսկվեն մասնագետների կողմից։
Մինչ օրս դեղորայքի օգնությամբ այդ հիվանդության երկարաժամկետ արդյունավետ բուժում գոյություն չունի։ Բժիշկները կարող են պարզապես դանդաղեցնել դրա զարգացումը։ Այդ իսկ պատճառով նրանք փորձում են գործի դնել իմպլանտներ։
Ֆրաունգոֆերի ինստիտուտի գիտնականներն առաջարկում են ուղիղ աչքի մեջ տեղադրել MICROAUG փոքր կլանիչները, որոնք կարող են կարգավորել հեղուկի ճնշումը։
Սիլիկոնե թաղանթային պոմպն ունի 7 х 7 х 1 մմ չափեր։









































