Մեր տրամադրության տակ է Մարտի 1-ի գործով հերթական երկու տեսանյութերը, որոնցում Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ Անդրանիկ Քոչարյանը և Սեդա Սաֆարյանը հարցեր են ուղղում Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, Մարտի 1-ի իրադարձությունների ակտիվ դերակատար Սաշիկ Աֆյանին:











































