Չինաստնում վերջին օրերի հորդառատ անձրևները զգալի վնասներ են պատճառել այդ երկրին: Ինչպես հաղորդում է չինական Xinhua լրատվական գործակալությունը, Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 17 մարդ, 118 մարդ վիրավորվել է:
Հիմնական վնասը հասցվել է Գուանչժոու, ֆոշան և Չժունշան քաղաքներին: Երբեմն քամու ուժգնությունը հասել է 45.5մ/վ: Վնասվել է մոտ 500 հեկտար գյուզատնտեսական ցանքատարածություններ: Չինաստանի իշխանությունները բնական աղետի վնասը գնահատում են 7.65 մլրդ դոլար:









































