Հուլիսի 4-ին ԱՄՆ-ը նշում է Անկախութան օրը, որը համարվում է ԱՄՆ-ի ծննդյան օր՝ որպես ազատ և անկախ երկիր։ Շատ ամերիկացիներ տոնն անվանում են հենց ամսաթվով՝ Հուլիսի 4։ Այս մասին հայտնում է Calend.ru-ն։
1776թ. հուլիսի 4-ին Կոնգրեսը հավանություն է տվել Անկախության հռչակագրին։
Այն ժամանակ 13 բրիտանական գաղութների բնակիչները, ովքեր տեղակայված էին ներկայիս ԱՄՆ տարածքի արևելյան ափի երկայնքով, պատերազմ են վարել անգլիացի թագավորի և խորհրդարանի դեմ, քանի որ կարծել են, թե նա իրենց հետ անարդար է վարվում։ Պատերազմը սկսվել է 1775 թվականին։
Մարտական գործողությունների ընթացքում գաղութաբնակները հասկացան, որ պայքարում են ոչ միայն լավ վերաբերմունքի, այլև անգլիական տիրապետությունից ազատվելու համար։ Դա հստակ ձևակերպված է Անկախության հռչակագրում, որը ստորագրել են գաղութների ղեկավարները։ Առաջին անգամ պաշտոնական փաստաթղթում գաղութներն անվանվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։