Ավստրալիայի դատարանը որոշում է կայացրել փոխել 10-ամյա պատանու սեռը: Ջեմին վերջին մի քանի տարվա ընթացքում ապրել է որպես աղջիկ` կրելով աղջկա զգեստներ, երկար խարտյաշ մազեր, ներկայանալով որպես իգական սեռի ներկայացուցիչ:
Երեխայի ծնողները, բժիշկները, հոգեբանները մտահոգություն ունեն, որ եթե սեռական հասունացման այս շրջանում ձեռք չառնվեն համապատասխան միջոցներ, և նրա սեռը չփոխվի, ապա դա կարող է հանգեցնել նրան, որ երեխան ինքնասպան կլինի:
Դատարանի որոշմամբ` Ջեմիին թույլատրել են ընդունել դեղամիջոցներ, որոնք կդադարեցնեն արական հորմոնների արտադրությունը: 16 տարեկանում նա կանցնի ևս մեկ պրոցեդուրա՝ կիրականացվի վիրահատություն: